Thursday, March 17, 2011

Իրանը իր դեսպանին հետ է կանչել Բահրեյնից

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Բահրեյնի իշխանությունը, Բահրեյնում արտաքին ուժերի միջամտության կապակցությամբ Իրանի կողմից բողոքի հայտարարությունները «անպատկառ միջամտություն» անվանելով, իր դեսպանին հետ էր կանչել Իրանից:

Իրանական Fars գործակալությունը հաղորդում է, որ Իրանի ԱԳ նախարարությունը Բահրեյնում Իրանի դեսպան Մեհդի Աղաջաֆարիին հետ է կանչել:

Իրանական աղբյուրները նշում են, որ դեսպանը խորհրդակցելու նպատակով է հետ կանչվել երկիր:

Իրանի իշխանությունները խիստ դատապարտել են Բահրեյնի ներքին հարցերում Սաուդյան Արաբիայի բանակի միջամտությունը: Իրանը Սաուդյան Արաբիայի արարքը գնահատում է որպես Բահրեյնի գրավում և խիստ մտահոգություն է հայտնել Բահրեյնի շիա մեծամասնության ճակատագրի մասին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը