Thursday, March 17, 2011

Ամերիկացի ու եվրոպացի դիվանագետների մեծամասնությունը դեմ է Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելուն

Monsters and critics կայքի հաղորդմամբ, ամերիկյան German Marshall Fund հիմնադրամն ու իտալական Compagnia di San Paolo ընկերությունը Իրանի խնդիրների մասին մի վիճակագրություն են անցկացրել ամերիկացի ու եվրոպացի մոտ 250 դիվանագետների մասնակցությամբ:

Վիճակագրության արդյունքում, ԵՄ երկրների դիվանագետների 51%-ը և ամերիկացի դիվանագետների 50%-ը հայտարարել են, որ եթե Իրանի դեմ ոչ ռազմական ու դիվանագիտական բոլոր գործողությունները պարտության մատնվեն, նրանք Իրանին ընդունելու են որպես միջուկային երկիր: Իսկ ԵՄ երկրների դիվանագետների 32%-ը և ամերիկացի դիվանագետների 42%-ը հայտարարել են, որ կողմ են Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելուն:

Վիճակագրական արդյունքները ապացուցում են, որ հիշյալ դիվանագետների մեծամասնությունը ավելի հակված է դիվանագիտական և ոչ ռազմական գործողություններին և չեն պաշտպանում Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու ռազմավարությունը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը