Tuesday, March 01, 2011

Գերմանիան մտահոգված է Իրանով

Գերմանական Deutsche Welle գործակալության փոխանցմամբ, Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Զայբերթը փետրվարի 28-ին լրագրողներին հայտնել է. 

«Գերմանիան ապշած է Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդներին անհայտ վայր տեղափոխելու փաստից: Իրանի իշխանությունների նմանօրինակ արարքները վախ ու սարսափ է տարածում այլախոհների մեջ ու նաև մարդու իրավունքների միջազգային օրենքների ոտնահարում է նշանակում: 

Գերմանիայի կառավարությունը Իրանի իշխանություններից պահանջում է բացահայտել Միր Հուսեյն Մուսավիի ու Մեհդի Քարուբիի բնակության վայրը ու նրանց ընտանիքին ու փաստաբաններին թույլատրվի կապ հաստատել առաջնորդների հետ»:

Այդ կապակցությամբ Գերմանիայի ԱԳ նախարար Գիտո Վեստրևելեն, Ժնևի մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի ժամանակ ռեֆորմիստական շարժման առաջնորդների ձերբակալությունը մտահոգիչ համարելով, հայտարարել է. «Ընդդիմադիրներին պաշտպանելն ու նրանց ճնշման չենթարկելը նաև մարդու իրավունքներին մաս են կազմում»:

Վեստրևելեն Ժնևում նաև Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ հանդիպման ժամանակ, Իրանի իշխանություններից պահանջել է երաշխավորել Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդների անվտանգությունն ու ապահովությունը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը