Tuesday, March 01, 2011

Իրանը սպառնում է հրաժարվել Լոնդոնի օլիմպիական խաղերից

Իրանական լրատվական կայքերը հաղորդում են, որ Իրանի օլիմպիական ազգային կոմիտեն պաշտոնական նամակ է հղել օլիմպիական խաղերի միջազգային կոմիտեին, որում 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերի լոգոի հետ կապված բողոք է ներկայացրել։

Ըստ իրանական կողմի՝ Լոնդոնի օլիմպիական խաղերի լոգոն անուղղակիորեն հիշեցնում է Zion անունը, որը հրեաների սուրբ լեռան ու նաև ազգային շարժման անվանումն է:

Իրանի օլիմպիական ազգային կոմիտեի նախագահ Մուհամադ Ալի Աբադին իր նամակում նշել է. «Լոնդոնի օլիմպիական խաղերի լոգոն գծագրողը լոգոյի մեջ մի կերպ տեղադրել է Zion անվանումը, ինչը անպարկեշտ քայլ է և անհարիր է օլիմպիական խաղերի հիմնական արժեքներին: Իսկ եթե այդ հարցը ճիշտ լուծում չստանա, դա կազդի մի շարք երկրների, այդ թվում՝ Իրանի, որը առաջնորդվում է իր արժեքներով, խաղերին մասնակցելու որոշումների վրա»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը