Sunday, March 20, 2011

Մաշհադ-Երևան ուղիղ չվերթը սկսեց գործել մարտի 17-ից

Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ, մարտի 17-ից սկսել է գործել Իրանի Մաշհադ քաղաքից Երևան ուղիղ չվերթը:

Ըստ կայքի՝ առաջին չվերթի ուղևորներն են եղել հայ լրագրողներ և «Արմավիա» ընկերության ղեկավարը:

IRNA-ի մատուցմամբ, հիշյալ չվերթը շաբաթական մեկ օր՝ հինգշաբթի օրերին է լինելու, իսկ եթե պահանջարկը բարձրանա, հետագայում Մաշհադ-Երևան չվերթը կգործի շաբաթական երեք օր:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը