Wednesday, February 09, 2011

«Իրանական զինամթերքը Գամբիայի համար էր նախատեսված, ոչ թե Նիգերիայի»

France Presse գործակալության հաղորդմամբ, Նիգերիայում Իրանի դեսպան Հուսեյն Աբդոլլահին լրագրողներին հայտնել է, որ անցյալ տարվա ընթացքում Նիգերիայում առգրավված իրանական զինամթերքը նախատեսված է եղել Գամբիայի, ոչ թե Նիգերիայի համար: Դեսպանի հայտարարությամբ, Իրանն ու Գամբիան երեք տարվա պայմանագիր ունեն, որի համաձայն, Իրանը պարտավորվել է զինամթերք մատակարարել Գամբիային:

Աբդոլլահիի նշել է. «Ես տեղեկացել եմ, որ հիշյալ 13 կոնտեյներ զինամթերքի վերջնական ուղղությունը Գամբիան է եղել: Հիշյալ բեռը արդեն երրորդն էր, որ ուղարկվում էր Գամբիա»:

Իրանի դեսպանը հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում Գամբիան իր կապերը խզեց Իրանի հետ, պատասխանել է. «Գամբիայի իշխանությունները Իրանից նեղվել են իրենց գաղտնիքը նիգերացիներին բացահայտելու պատճառով, ուստի հայտարարեցին, որ իրենց կապերը խզում են Իրանի հետ»:

Հարկ է նշել, որ 2010-ի հոկտեմբերին Նիգերիայի մաքսային ծառայությունները իրանական նավի բեռը քննելուց հետո բացահայտեցին, որ նավի բեռնամասում գտնվում է 13 կոնտեյներ զինամթերք, որը բեռնագրում ներկայացված է որպես շինանյութ: Այդ գործով ձերբակալվել է Իրանի իսլամական պահակազորի անդամ Ազիմ Աղաջանին, որը և անցյալ շաբաթ Նիգերիայում կայացած դատի ընթացքում հերքել է իր դեմ ուղղված՝ զինամթերքի մաքսանենգության մեղադրանքները:

Նույն օրերին Գամբիայի կառավարությունը, առանց որևէ պատճառի, հայտարարեց, թե խզում է իր բոլոր կապերը Իրանի հետ, և այդ պատճառով իր դեսպանին հետ կանչեց Թեհրանից:

Արթին Առաքտլյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը