Saturday, February 19, 2011

Քարուբի. Եթե քաջություն ունեք, մեզ բացահայտ դատարանում դատեք

Իրանի ռեֆորմիստական շարժման և «Ազգային վստահություն» կուսակցության առաջնորդ Մեհդի Քարուբին, դիմելով Իրանի իշանություններին հայտարարել է. «Եթե քաջություն ունեք, մեզ բացահայտ դատարանում դատեք»:

Իրանական Aftab Yazd օրաթերթի նախկին խմբագիր Մոջթաբա Վահեդին, որը այս պահին Իրանից դուրս է գտնվում, լրատվամիջոցներին հայտնել է, որ իրեն հաջողվել է կապ հաստատել Մեհդի Քարուբիի հետ, որը գտնվում է տնային կալանքում: Նա հայտարարել է. «Քարուբին փորձել է իմ միջոցով իր պատգամը ուղղել Իրանի ժողովրդին: Նա նախ ներողություն է հայցում իր հարևաններից, որոնք ստիպված են հանդուրժել իրենց տան առջևում հավաքված խուլիգանների հայհոյանքները՝ ուղղված իմ հասցեին: Քարուբին կրկին անգամ հայտարարել է, որ պատրաստ է բացահայտ դատարանում դատվել իշխանությունների կողմից: 

Քարուբին, դիմելով Իրանի իշխանություններին, հայտարարել է. «Եթե քաջություն և արժանապատվություն ունեք, գոնե շահի նման այլախոհներին դատեք բացահայտ դատարանում, որտեղ դատը ամբողջ ժողովուրդը հնարավորություն կունենա դիտել հեռուստատեսության միջոցով: Եթե քաջություն ունեք, բացահատ դատարան կյանքի կոչեք և բոլոր լրատվամիջոցներին թույլ տվեք, որ հրապարակեն իմ պաշտպանական խոսքերը»:

Իշխանություններին թղթե առյուծներ անվանելով՝ նա ցանկություն է հայտնել, որ իրենց բացահայտ դատեն, և այդ դեպքում ինքը կապացուցի, թե իրականում ո՞վ է համակարգի թշնամին: 

Քարուբիի համոզմամբ, այսօր Իրանում ո՛չ հանրապետականություն է մնացել, ո՛չ էլ իսլամականություն: Իրանի Իսլամական Հանրապետությունը կեր է դարձել իր ժառանգներին»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը