Thursday, February 10, 2011

Իրանի ռեֆորմիստ առաջնորդ Մեհդի Քարուբին հայտնվեց տնային կալանքում

«Ազգային վստահություն» ռեֆորմիստական կուսակցության լրատվական SAHAM News կայքի փոխանցմամբ, փետրվարի 10-ի առավոտյան Իրանի անվտանգության ծառայությունները շրջափակել են «Ազգային վստահության» կուսակցության առաջնորդ ,և ռեֆորմիստ առաջնորդ համարվող Մեհդի Քարուբիի անձնական բնակարանը: 

Կայքի փոխանցմամբ, անվտանգության ծառայությունները ոչ մի կերպ թույլ չեն տվել Քարուբիի ընտանիքի անդամներն անգամ մուտք գործեն իրենց հոր բնակարան, նրանց փոխանցելով, որ Քարուբիին այցելությունները արգելվում են մինչև փետրվարի 14-ը: Լուրերի համաձայն, ծառայությունները միայն թույլատրել են Քարուբիի կնոջը մուտք գործել տուն, իսկ նրա որդիներին արգելվել է այցելել իրենց հոր բնակարանը:

Նշենք, որ Մեհդի Քարուբին և Միր Հուսեյն Մուսավին Իրանի ներքին գործերի նախարարությանն են ներկայացրել իրենց հայտը, փետրվարի 14-ին Թունիսի ու Եգիպտոսի ժողովրդին աջակցելու նպատակով քայլարշավի իրավունք պահանջելու կապակցությամբ: 
Իրանի ռեֆորմիստները փետրվարի 14-ը անվանել են Իրանի ժողովրդի «Ցասման օր»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը