Wednesday, February 02, 2011

Իրանի խորհրդարանը պաշտոնապես պաշտպանեց Եգիպտոսի ժողովրդի շարժումը

Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ, Իրանի խորհրդարանը մի հայտարարությամբ, որը ստորագրվել է 214 պատգամավորի կողմից, պաշտոնապես պաշտպանել է Եգիպտոսի ժողովրդի շարժումը՝ նրա պահանջները արդարացի գնահատելով:

Հիշյալ հայտարարությունում, որը ընթերցվել է փետրվարի 1-ին նիստում, գրված է. «Այսօր Եգիպտոսի մուսուլման ժողովրդի շարժումը Եգիպտոսը դարձրել է Մերձավոր Արևելքի փոփոխությունների կենտրոն, և աշխարհի ազատատենչ ժողովուրդը, մասնավորապես մուսուլմանները, սպասում են այդ սուրբ շարժման արդյունքներին:

Այն, ինչ կատարվում է Եգիպտոսում, մի ազգի պատմական խղճի արթնացումն է, որը ժամանակին կարևոր դեր է ունեցել մարդկային քաղաքակրթության պատմության մեջ,իսկ վերջին 32 տարվա ընթացքում իր իշխանությունների դավաճանության պատճառով իրեն ընկճված է զգում, և ահա մտադիր է իրականացնել իր պատմական նոր դերակատարությունը»։

Իրանի խորհրդարանի պատգամավորները այդ հեղափոխության առիթով շնորհավորել են Եգիպտոսի ժողովրդին և հույս հայտնել, որ ժողովուրդը, հիմնվելով իր տաղանդի վրա, կչեզոքացնի Արևմուտքի և սիոնիստների վարած քաղաքականությունը, և պայքարի ընթացքում երբեք չի հեռանա իսլամական արժեքներից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը