Sunday, February 13, 2011

Ահմադինեժադ. «Նոր Մերձավոր Արևելք է առաջանալու, բայց առանց Իսրայելի ու ԱՄՆ-ի»

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, փետրվարի 11-ին Թեհրանում կայացած իսլամական հեղափոխության հաղթանակին նվիրված երթի ավարտում ունեցած իր ելույթի ընթացքում, դիմելով Արևմտյան երկրներին հայտարարել է. «Վստահեցնում եմ, որ հակառակ ձեր բոլոր բարդ ու սատանայական նախագծերից, Աստծու օգնությամբ ու ազգերի հաստատակամությամբ, շուտով առանց Իսրայելի ու ԱՄՆ-ի ներկայությամբ նոր Մերձավոր Արևելք է առաջանալու որտեղ դուք դրանում ոչ մի տեղ չեք զբաղեցնում: Եթե ուզում եք ազգերը ձեզ վստահեն, ուրեմն անկեղծ եղեք և մի միջամտեք տարածաշրջանի, ինչպես և Թունիսի ու Եգիպտոսի ներքին գիրծերին: Թույլ տվեք տարածաշրջանի ազգերը իրենք որոշեն իրենց ճակատագիրը, դուք տարածաշրջանի ազգերի թշնամի՝ Իսրայելին հավաքեք ու ազատեք տարածաշրջանը»:

Հատկանշական է, որ նույն օրը, իսլամական հեղափոխության հաղթանակի երթին չէին մասնակցել ռեֆորմիստական շարժման առաջնորդները՝ տնային կալանքի մեջ գտնվելու պատճառով: Այդեն 2009 թվականից Իրանի ռեֆորմիստները պահանջում են իրենց քաղաքացիական իրավունքները, որոնք խիստ ոտնահարվել է նախագահ Ահմադինեժադի կողմից: Ռեֆորմիստ առաջնորդները ժողովրդին կոչ են ուղել, որ փետրվարի 14-ին բողոքի երթի մասնակցելով, իրենց աջակցությունը ցուցաբերեն Թունիսի ու Եգիպտոսի ժողովուրդներին: Այդ իսկ պատճառով փետրվարի 9-ին և 10-ին ռեֆորմիստ ակտիվիստների դեմ զանգվածային ձերբակալությունների է իրականացել ու ռեֆորմիստ առաջնորդ ու «Ազգային վստահություն» կուսակցության նախագահ Մեհդի Քարուբին հայտնվել է տնային կալանքում:

Արթին Առաքելյան
«Առաջին»Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը