Thursday, February 10, 2011

«Ռեֆորմիստներն արդեն դիակ են, նրանց յուրաքանչյուր ձեռնարկին կդիմադրենք»

Իսլամական հեղափոխության պահակազորի «Մուհամադ ռասուլոլլահ» ստորաբաժանման հրամանատար Հուսեյն Համեդանին, իրանական IRNA գործակալության հետ ունեցած զրույցում անդրադառնալով ռեֆորմիստների կողմից փետրվարի 14-ը «ցասման օր» նշանակելու հայտարարությանը, ասել է. 

«Ամեն տարի իսլամական հեղափոխության հաղթանակի տոնական օրերին ականատես ենք լինում, թե ինչպես մեր թշնամիները փորձում են ամեն ինչ անել, որ քիչ ժողովուրդ մասնակցի հաղթանակի քայլարշավին: «Դավադիրները» (ռեֆորմիստներին նկատի ունի.- 1in.am) պետք է իմանան, որ մենք իրենց, ովքեր համարում էին, թե նախագահական ընտրություններում խախտումներ են տեղի ունեցել, խաբվածներ չենք համարում, այլ՝ հակահեղափոխական ու լրտես տարրեր, և կդիմադրենք նրանց յուրաքանչյուր քայլին: Նրանք արդեն դիակներ են»:

Հարկ է նշել, որ Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդներ Միր Հուսեյն Մուսավին ու Մեհդի Քարուբին փետրվարի 14-ին Թունիսի ու Եգիպտոսի ժողովուրդներին աջակցելու նպատակով քայլարշավ իրականացնելու հայտ էին ներկայացրել ներքին գործերի նախարարություն: Այդ առնչությամբ արդեն ձերբակալվել է ռեֆորմիստ գործիչ և հանրահայտ մտավորական Թաղի Ռահմանին, որը նույն առիթով կոչ էր ուղղել ժողովրդին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը