Wednesday, February 09, 2011

«Թուրքիան մտադիր չէ պատժել ԱՄՆ-ի կողմից բոյկոտված թուրքական ընկերություններին, որոնք համագործակցել են Իրանի հետ»

«Ազատություն» ռ/կ պարսկերեն ծառայության հաղորդմամբ, Թուրքիայի արտաքին առևտրի նախարար Զաֆար Չաղլայանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Թուրքիան մտադիր չէ պատժել ԱՄՆ-ի կողմից բոյկոտի ենթարկված այն ընկերություններին, որոնք հրթիռային աշխատանքների շրջանակում համագործակցել են Իրանի հետ: Հիշյալ ընկերությունները գտնվում են ԱՄՆ-ի սև ցուցակում, այլ ո՛չ Թուրքիայի: Մեր երկիրը Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների հարցում գործում է ՄԱԿ ԱԽ հրապարակած բանաձևերի շրջանակում: Թուրքիան իր օրենքներն ունի, և ոչ ոք չի կարող մեզ ստիպել պատժել այս ընկերություններին կամ կասեցնել նրանց աշխատանքը: Թուրքիան այս պահին Իրանի հետ մոտ 10 միլիարդ դոլարին համարժեք առևտուր է իրականացնում, և մտադիր ենք մինչև 2015 թվականը առևտրի շրջանառությունը հասցնել մինչև 30 միլիարդ դոլարի»:

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», ԱՄՆ ֆինասների նախարարությունը օրերս նոր պատժամիջոցներ էր սահմանել այն ընկերությունների դեմ, որոնք հրթիռային աշխատանքներում համագործակցել էին Իրանի հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը