Wednesday, February 09, 2011

Իրանը երկաթգծեր կառուցելու նպատակով 13 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել Չինաստանի հետ

Ինչպես հաղորդում է Իրանի տրանսպորտի նախարարության կայքը, Իրանը 5300 կմ երկաթգիծ կառուցելու նպատակով 13 միլիարդ դոլարի համարժեք նոր պայմանագիր է կնքել Չինաստանի հետ:

Իրանը մտադիր է նոր երկաթգծեր կառուցել երկրի տարածքում, որոնք օգտագործվելու է արագընթաց գնացքների համար:

Հիշյալ նախագծով Իրանը մտադիր է երկաթգծի միջոցով նոր կապ ստեղծել հետևյալ քաղաքների միջև. Մաշհադ, Թեհրան, Ղոմ, Սպահան, Ղազվին, Ռաշթ, Անզալի, Աստարա, Արաք, Քերմանշահ, Չաբահար, Զահեդան, Գորգան, Բոջնուրդ, Համադան, Սարի և Սանանդաջ: Այս հսկայածավալ աշխատանքն իրականացնելու համար Իրանը արտաքին ներդրումների կարիքը ունի, բայց Արևմուտքի կողմից նրա դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքով շատ երկրներ չեն ցանկանում ներդնումներ իրականացնել Իրանում։ 

Չինաստանը, որը դեմ է Իրանին տնտեսական շրջափակումների ենթարկելու՝ Արևմուտքի որոշումներին, փորձում է լրացնել Իրանի տնտեսության մեջ առաջացած բացն ու հսկայական ներդնումներ է իրականացնում Իրանում:

Հարկ է նշել, որ Իրան-Չինաստան առևտրի գրասենյակի ղեկավար Ասադոլլահ Ասգարոլադին օրերս հայտարարել է, որ Իրանն ու Չինաստանը միմյանց հետ տարեկան մոտ 30 միլիարդ դոլարի համարժեք ապրանքաշրջանառություն ունեն: Տվյալների համաձայն, 2009-ին Իրանի ու Չինաստանի միջև գոյացել է 21 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառություն:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը