Thursday, February 03, 2011

Իրանը դարձել է սուպերմարկետ ադրբեջանցիների համար

Իրանի Գիլան նահանգի մաքսատան գլխավոր վերահսկիչ Մուհամադ Բեհբուդ Ահանին, իրանական ILNA գործակալության հետ զրույցի ընթացքում անդրադառնալով Իրանի կողմից Ադրբեջանի հետ վիզաների ռեժիմի միակողմանի վերացմանը և այդ քայլի՝ առևտրական ոլորտի համար ունեցած հետևանքներին, հայտարարել է. 

«Վիզաների ռեժիմի վերացման օրից Իրանի սահմանային մաքսատները խիստ խճողված են, և Իրանը ադրբեջանցիների համար կարծես դարձել է սուպերմարկետ. նրանք գալիս են, ինչ ուզում՝ առնում են ու գնում: Վիզաների ռեժիմի վերացմամբ 76%-ով ավելացել է ճամպրուկային առևտուրը»:

Այն հարցին, թե ի՞նչ ազդեցություն կլինի, եթե Ադրբեջանն էլ իրանցիների համար վերացնի վիզաների ռեժիմը, Ահանին պատասխանեց. 

«Ադրբեջանը միայն տրանզիտ ապրանքների փոխադրման պոտենցիալ ունի, և ոչ մի աչքի զարկող ապրանք չունի, որը իրանցիները գնեն ու երկիր բերեն»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը