Friday, February 18, 2011

Իրանի ռեֆորմիստական շարժման ակտիվիստները փետրվարի 20-ին ցույցի են նախապատրաստվում

Իրանի ռեֆորմիստական շարժմանը պատկանող լրատվական կայքերը մի հայտարարություն են հրապարակել, որով կոչ է արվում ժողովրդին փետրվարի 20-ին, ի հիշատակ «Կանաչ» շարժման վերջին երկու նահատակների, ամբողջ երկրում մասնակցել կազմակերպվելիք հիշատակի երեկոներին:

Հիշյալ հայտարարության մեջ ասվում է. «Ի հիշատակ մեր երկու նահատակների, ժողովրդին հրավիրում ենք մասնակցելու կազմակերպվելիք հավաքներին: Հավաքներին մասնակցելով՝ ոչ միայն զորակցելու ենք ռեֆորմիստական շարժման երկու առաջնորդներին՝ Միր Հուսեյն Մուսավիին և Մեհդի Քարուբիին, այլ նաև մեր աջակցությունն ենք ցուցաբերելու նպատակներին շարժման նահատակների, որոնք զոհվեցին կրոնական բռնության դեմ պայքարում»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը