Nabucco խողովակաշարի տնօրեն Ռայնհարդ Միչեքը գերմանական «Deutsche Welle» ռադիոկայանի պարսկերեն ծառայության հետ ունեցած զրույցի ընթացքում այն դիտարկմանը, թե Իրանը Nabucco-ի նախագիծը տնտեսական է համարում, և հայտարարում է, որ մի շարք երկրների քաղաքական միջամտությունների պատճառով Իրանին չեն թույլատրում մասնակցել այդ նախագծին, պատասխանեց. «Այն, որ Nabucco-ն տնտեսական նախագիծ է, համապատասխանում է իրականությանը, բայց այս պահին Իրանը գազի ռեսուրսների պակաս ունի, և անգամ իր ներքին կարիքները հոգալու համար Թուրքմենստանից գազ է ներմուծում, ուստի նման պայմաններում Իրանը չի կարող Nabucco-ին միանալով՝ Եվրոպային գազ մատակարարել: Բայց հեռանկարում Իրանը, որպես գազային ռեսուրսներով հարուստ աշխարհի երկրորդ երկիրը, հնարավորություն կունենա մասնակցելու Nabucco-ի նախագծին»։
Նշենք, որ փորձագետների կարծիքով, Nabucco-ի նախագիծը առանց Իրանի մասնակության հնարավոր չէ իրականացնել, բայց ԱՄՆ ճնշումների հետևանքով, Իրանը դուրս է մնացել հիշյալ նախագծից: Օրեր առաջ Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգստարը հայտարարեց. «Մինչև Իրանը չլուծի իր միջուկայի աշխատանքների շուրջ առաջացած անհամաձայնություններն ու իր հարաբերությունները չկարգավորի այլ երկրների հետ, հնարավորություն չի ունենալու մասնակցել Nabucco նախագծին»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
Friday, January 14, 2011
Artin Arakelian






0 Պատգամ:
Post a Comment