«Ազատություն» ռ/կ –ի աֆղանական ծառայության փոխանցմամբ [+], հունվարի 13-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում` Իրանի դեսպանատան շենքի առջև, տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց:
Ցուցարարներն իրենց բողոքի ձայնը բարձրացրին Իրանի կողմից՝ Իրան-Աֆղանստան սահմանը փակելու և նավթատար բեռնատարներին Աֆղանստան մուտք գործելու իրավունք չտալու իրողությունների վերաբերյալ:
Իրանն արդեն մի քանի ամիս է, ինչ իր սահմանը փակել է Աֆղանստան գնացող նավթատար բեռնատարների համար, ու չի թույլատրում Իրանի սահմանից՝ Աֆղանստան գնացող նավթատար բեռնատարների երթևեկությունը` պատճառաբանելով, որ այդ վառելանյութը օգտագործվելու է Աֆղանստանում տեղակայված ՆԱՏՕ-ի զորամիավորների կողմից: Նշենք, որ Աֆղանստանի նավթի 30% -ը ներմուծվում է Իրանից, որի սահմանի փակ լինելու հանգամանքը լուրջ խոչընդոտներ է առաջացրել Աֆղանստանի կառավարության համար:
Իրանի դեսպանատան առջև կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ ցուցարարները հնչեցրել են «Մա՛հ Իրանի Իսլամական Հանրապետությանը», «Մա՛հ Խամենեիին» ու «Մա՛հ Ահմադինեժադին» լոզունգներ ու վերջում այրել են Իրանի առաջնորդ Այաթոլահ Խամենեիի լուսանկարները:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
| Առնչվող տեսանյութ |
Friday, January 14, 2011
Artin Arakelian






0 Պատգամ:
Post a Comment