Friday, January 14, 2011

Լավրով. ՄԱԳԱՏԷ-ի հետաքննությունները ոչ մի ուրիշ բանով փոխարինել հնարավոր չէ

«Reurters» գործակալության հաղորդմամբ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով իրանական իշխանությունների՝ Իրանի միջուկային կենտրոններ այցելելու հրավերին՝ հայտարարել է. «Իրանի հրավերը շատ ուշագրավ ու կարևոր է, բայց չի կարող փոխարինել ՄԱԳԱՏԷ-ի հետաքննություններին ու «վեցյակի» հետ ունեցած բանակցություններին»:
Իրանը օրեր առաջ մի շարք երկրների հրավիրեց այցելել իր միջուկային կենտրոններ՝ այնտեղ կատարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
Մինչ այժմ ԵՄ-ն ու Չինաստանը հրաժարվել են իրենց ուղղված հրավերն ընդունելուց՝ հայտարարելով, որ նմանօրինակ այցելությունները ՄԱԳԱՏԷ-ի իրավասությունների սահմանում են:
Վերոհիշյալ այցելությունը պիտի տեղի ունենա հաջորդ շաբաթվա ընթացքում։ Մինչ այժմ միայն Եգիպտոսը, Վենեսուելան, Սիրիան ու Ալժիրն ընդառաջել հրավերին և այցելելու են Իրանի միջուկային կենտրոններ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը