Friday, January 14, 2011

Խաթամի. Միայն ազատ ընտրությունների միջոցով պարզ կդառնա, թե ժողովուրդը ում է ցանկանում

Իրանի նախկին ռեֆորմիստ նախագահ Մուհամադ Խաթամին, արձագանքելով Իրանի պահապան խորհրդի քարտուղարի հայտարարությանը, թե ժողովուրդը բարեկարգչականներին չի ուզում, հայտարարեց. «Պատասխանելով այն հայտարարություններին, որի համաձայն` ասվում է, թե ժողովուրդը ում է ուզում, ում չի ուզում, պիտի պատասխանել այսպես, թե նրանք, որ առհասարակ ժողովրդին չեն հավատում, ժողովրդի անունից հայտարարություններ կատարելու իրավունք չունեն»:
Բարեկարգչական Kaleme լրատու կայքի փոխանցմամբ, Խաթամին, որը հանդիպել է մի շարք դասախոսների ու փորձագետների հետ, ավելացրել է. «Մարդիկ հոգաբարձուների կարիքը չունեն, թույլ տվեք ժողովուրդը ազատ պայմաններում ընտրությունների մասնակցի, որի արդյունքում պարզ կդառնա թե ժողովուրդը իրոք ում է ցանկանում»:
Հարկ է նշել, որ օրեր առաջ նախկին նախագահ Խաթամին, նախագահական ընտրություններին մասնակցելու՝ բարեկարգչականների նախապայմանները ներկայացնելով, հայտարարել էր, որ բարեկարգչականները միայն այն պայմանով կմասնակցեն նախագահական ընտրություններին, երբ իրականանան խոսքի ազատությունը, քաղաքական կուսակցությունների գործունեության ազատությունը, քաղբանտարկյալների ազատությունը և սահմանադրության լիարժեք իրագործումը:
Իրանի պահապան խորհրդի քարտուղար Ահմադ Ջանաթին, Խաթամիին պատասխանելով, ասել էր. «Ժողովուրդը բարեկարգչականներին չի ուզում և առհասարակ նախագահական ընտրություններում բարեկարգչականների ներկայությունը պետքական չէ»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը