Իրանական «Թեհրան Էմրուզ» օրաթերթը իր դեկտեմբերի 1-ի համարի գլխավոր թեմայում փորձել է մեկնաբանել Wikileaks- կայքի միջոցով հրատարակված փաստաթղթերը: Օրաթերթի մեկնաբանության համաձայն՝ Wikileaks-ի բացահայտած փաստաթղթերում Իրանը քանակական առումով առաջին տեղում է: Ըստ «Թեհրան Էմրուզի»՝ հրապարակված փաստաթղթերի մեկ չորորդը անդրադարձել է Իրանին ու նրա շուրջ հոլովված հարցերին: Թերթը գրում է. «Wikileaks-ի բացահայտած փաստաթղթերի մեկ չորորդը խոսում է Իրանի ու նրա խնդիրների մասին, և ԱՄՆ-ն, Իրաքն ու Չինաստանը Իրանից հետո հաջորդ հորիզոնականում են հայտնվել: Պարզվում է, որ Միջին Արևելքը հանդիսանում է Wikileaks-ի բացահայտումների գլխավոր թիրախ: Հիշյալ փաստաթղթերում ուշագրավ է նաև այն, որ ոչ մի բացահայտում գոյություն չունի Իսրայելի ու նրա գործողությունների մասին, և մի խոսքով, այդ բացահայտումներում ակնառու է Իսրայելի բացակայությունը:»
Թերթը շարունակության մեջ ավելացնում է. «Անկախ այս ամենից, եթե փորձենք ուսումնասիրել մյուս երկրների մասին բացահայտված փաստաթղթերը, կտեսնենք, որ կրկին այդ բացահայտումները վերաբերում են Իրանի մասին արտահայտություններին և ընդունված որոշումներին: Բանից պարզվում է, որ Ֆրանսիայում, Օմանում, Ադրբեջանում, Իտալիայում, Քուվեյթում և Արաբական Էմիրություններում գործող ամերիկացի դիվանագետների բացահայտված փաստաթղթերը վերաբերում են միայն Իրանին ու իրանական հարցերին: Անգամ այն բացահայտումները, որոնք վերաբերում են իսրայելական դիվանագետներին, կրկին խոսում են Իրանի հարցերի մասին:
«Թեհրան Էմրուզը» վերջում եզրակացնում է. «Հետևաբար «Wikileaks-Իրան» վերնագիրը կարող է ավելի սազական լինել Wikileaks-ի վերջին բացահայտումների համար: Այժմ ավելի է պարզ դառնում, որ Wikileaks-ի բացահայտումները ոչ թե պատահական են, այլ ուղղորդված ու նպատակային»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment