Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, լրագրողների հետ ունեցած հարցազրույցում անդրադառնալով Wikileaks կայքի կողմից հրապարակված բացահայտումներին, նշեց. «Wikileaks-ի փաստաթղթերն անարժեք են և ոչ մի լուրջ հարց չեն պարունակում: Հրապարակված այդ փաստաթղթերը չարաճճիություն են և չեն կարող ազդել մեր բարեկամների ու հարևանների հետ ունեցած դրական հարաբերությունների վրա»:
Ահմադինեժադը նաև շեշտել է. «Wikileaks –ը ոչ մի իրավական ու օրինական արժեք չի ներկայացնում. մենք այդ բացահայտումները մի անարժեք խաղ ենք համարում: Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերը ոչ թե բացահայտումներ, այլ համակարգված հրապարակումներ են. իրենք պատրաստում են այդ փաստաթղթերը, հետո հրապարակում և մեկնաբանություններ ներկայացնում դրա վերաբերյալ: Այդ փաստաթղթերը այնքան անարժեք են, որ անգամ դրանք կարդալու համար պետք չէ ժամանակ վատնել»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment