Le Monde պարբերականը, վկայակոչելով Wikileaks-ի նոր բացահայտումները, գրում է մի ամերիկացի դիվանագետի զեկույցի մասին, որտեղ նա խոսում է Իրանում ունեցած իր մի հարաբերության մասին: Ըստ ամերիկացի դիվանագետի՝ իր կապը ոչ պետական մի առևտրական է: Հիշյալ դիվանագետը գրում է. «Այդ առևտրականը հայտնել է, որ Իրանի նախկին նախագահ և այսօրվա «Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող խորհրդի» նախագահ Ռաֆսանջանին, ով Իրանի նախագահական ընտրություններից հետո ընդդիմացել է Ահմադինեժադին, իր բարեկամներից մեկին ասել է, որ Իրանի առաջնորդ Այաթոլա Խամենեին տառապում է արյան քաղցկեղով և շուտով կմեռնի, այդ իսկ պատճառով, ինքը չի ցանկանում ընդդիմանալ երկրի առաջնորդի հետ, այլ հակառակը, Ռաֆսանջանի պատրաստվում է զբաղեցնել ապագա առաջնորդի աթոռը»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment