Wednesday, December 01, 2010

Վիքիլիքսի բացահայտումները հոգեբանական հետեւանքներ ունեն, ոչ թե դիվանագիտական


Իրանական «Առման» օրաթերթը իր դեկտեմբերի 1-ի խմբագրականում, անդրադառնալով WikiLeaks կայքի նոր բացահայտումներին, գրում է. «Վերջին շրջանում, WikiLeaks կայքի կողմից բացահայտված հազարավոր փաստաթղթերը դիվանագիտական արժեք չեն ներկայացնում: Այսինքն՝ հիշյալ բացահայտումները չեն կարող ԱՄՆ-ի և այլ երկրների միջև եղած հարաբերությունների խաթարման պատճառ հանդիսանալ: Բայց և այնպես, պարզ է, որ WikiLeaks-ի բացահայտումները վնասնել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կառավարության հեղինակությանը, սակայն չեն կարող վնասել ԱՄՆ արտաքին հարաբերություններին:»
Օրաթերթը վերջում եզրակացնում է. «Հիշյալ բացահայտումները քաղաքական լուրջ ազդեցություններ ու հետևանքները չեն կարող ունենալ ԱՄՆ համար, և միայն կարող են հոգեբանորեն ազդել ԱՄՆ հասարակության կարծիքի վրա: Հարկ է հիշեցնել, որ քաղաքական նմանօրինակ ջղաձգությունները երկարատև չեն, որովհետև լուրջ հիմքերի վրա չեն հիմնված»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը