Friday, December 10, 2010

Թեհրանում ձերբակալվել է բացահայտումներ արած քաղաքական գործիչը

Հինգշաբթի` դեկտեմբերի 9-ին, Թեհրանում ձերբակալվեց արգելափակված բարեկարգչական «Մուշարեքաթ» կուսակցության անդամ, քաղաքական գործիչ Ալի Շաքուրի Ռադը: Նա մեղադրվում է կեղծ լուրեր տարածելու և պետական համակարգի դեմ մեղանչելու հանցանքով:
Շաքուրի Ռադի ձերբակալման գլխավոր դրդապատճառը եղավ այն, որ նա երկու օր առաջ ԻՌՆԱ լրատվական գործակալության նախկին տնօրեն Աբդուլռեզա Դավարիի հետ Լոռեստան քաղաքի համալսարանի միջոցով կազմակերպված բանավեճի ընթացքում, վերջին նախագահական ընտրություններում կատարված ընտրախախտումներն ապացուցելու նպատակով, վկայակոչելով հենց Ահմադինեժադին հովանավորած «Ռաջա Նյուզ» կայքի տարածած լուրը, հայտարարել է. «Քվեաթերթիկների հաշվարկումից անմիջապես հետո խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին զանգահարել էր Միր Հուսեյն Մուսավիին ու շնորհավորել նրան՝ որպես երկրի նորընտիր նախագահի: Նման կերպ է վարվել նաև դատական իշխանության ղեկավար Սադեղ Լարիջանին, բայց զանազան պատճառներով ԶԼՄ-ները չարտացոլեցին նրա խոսքերը»։ [+]

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը