Monday, December 13, 2010

Մոթաքին պաշտոնանկ է արվել, Ահմադինեժադի հետ ունեցած անհամաձայնության պատճառով

Իրանական ԶԼՄ-ներից տեղեկանում ենք, որ չնայած նրան, որ Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին նախագահ Ահմադինեժադի պատգամը Սենեգալի նախագահին հանձնելու նպատակով գտնվում էր Սենեգալում, Ահմադինեժադի կողմից հեռացվել է պաշտոնից:
Որոշ տեղեկությունների համաձայն` Մոթաքիի պաշտոնանկության գլխավոր դրդապատճառն եղել է այն, որ Մոթաքին բազմիցս ընդդիմացել է երկրի նախագահին և մասնավորապես վերջինիս կողմից արտասահմանյան երկրներում անձնական ներկայացուցիչներ նշանակելու պահանջներին:
Սույն տարվա օգոստոս եւ սեպտեմբեր ամիսների ընթացքում, Ահմադինեժադն անձամբ փորձել էր մի քանի դեսպան եւ դիվանագետ նշանակել մի քանի միջազգային կարեւոր համարվող երկրներում, որը եւ մերժվել է ԱԳ նախարարության կողմից: Մոթաքին նախագահ Ահմադինեժադի նմանօրինակ ցանկությունները համարել էլ ԱԳ նախարարության ներքին գործերում միջամտել եւ նախարարությանը զուգահեռ ստեղծել մի այնպիտի կառույց, որը վերահսկվելու է նախագահի կողմից:
Հիշյալ անհամաձայնությունը լուծվեց, երկրի հոգեւոր առաջնորդ Այաթոլա Խամենեիի միջամտությամբ: Եւ այդ միջամտությունից անմիջապես հետո նախագահական կայքում հրապարակվեց մի լուր, որի համաձայն` երկրի նախագահ Ահմադինեժադը թվով վեց դիվանագետների է նշանակել` որպես իր խորհրդականների Միջին Արեւելքի, Լատինական Ամերիկայի, Կասպից ծովի, Ասիայի, Աֆղանստանի ու Աֆրիկայի ոլորտներում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը