Thursday, December 23, 2010

Հիմա էլ Իրանն է փակում դեպի Աֆղանստան վառելիքի արտահանման ճանապարհները

Աֆղանստանի առևտրի նախարարությունը դեկտեմբերի 22-ին հայտարարել է, որ Իրանը իր սահմանը փակել է Աֆղանստան մեկնող ավելի քան 3 հազար նավթատար ավտոմեքենաների համար:
«Associated Press» գործակալության փոխանցմամբ, Աֆղանստանի առևտրի նախարարության կարծիքով, Իրանը, դեպի Աֆղանստա նավթի փոխադրումը փակելով, փորձում է կանխել վառելանյութի օգտագործումը Աֆղանստանում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազաների կողմից:
Ամերիկյան «The Wall Street Journal» օրաթերթի մատուցմամբ, թեև իրանական կողմը պաշտոնապես չի հայտարարել իր կողմից սահմանված արգելափակման մասին, բայց Աֆղանստանի առևտրի նախարարության ղեկավարները ասել են, որ իրանական կողմը ոչ պաշտոնական բանակցությունների ընթացքում հայտարարել է, թե իրենք ենթադրում են, որ Իրանից Աֆղանստան մտնող վառելանյութը օգտագործվում է ՆԱՏՕ-ի ռազմաբազաների կողմից, և դա կանխելու նպատակով Իրանը մոտ երկու շաբաթ է՝ փակել է իր սահմանը վառելանյութ տանող ավտոմեքենաների համար:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը