Wednesday, December 08, 2010

«Աշխարհը պիտի ընդունի միջուկային Իրանին»

Իրանական «Ռեսալաթ» օրաթերթը, Իրանի խորհրդարանի պատգամավոր Ամիր Հուսեյն Ղազիզադեի հնչեցրած հայտարարությունը մեջբերելով, գրում է. «Աշխարհը պիտի ընդունի միջուկային Իրանին և հաշտվի այդ իրականության հետ, որովհետև Իրանը բազմիցս ապացուցել է, որ մտադիր է միջուկային էներգիան օգտագործել խաղաղ նպատակներով»։ Ղազիզադեն, անդրադառնալով Թուրքիայում Իրանի և «վեցյակի» միջև կայանալիք բանակցությանը, ավելացրել է. «Թուրքիայի բանակցությունները «վեցյակի» հրավերով են կայանալու, բայց, ըստ երևույթին, նրանք անկարող են որևէ խնդիր լուծել: Նրանց առաջարկներն ու մոտեցումները մինչ օրս ոչ մի դրական արդյունքի չեն բերել, ուստի նրանք հանգել են այն եզրակացությանը, որ Իրանը շատ ավելի դիմացկուն է սահմանված պատժամիջոցների հանդեպ: Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները ոչ միայն ազդեցություն չեն ունեցել, նույնիսկ չեն կարողացել ազդել կառավարության առօրյա տնտեսական աշխատանքների վրա»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը