Thursday, December 09, 2010

Ահմադինեժադն առաջարկում է ստեղծել «6+1» խումբ

Իրանական «Էթելաաթ» օրաթերթը, անդրադառնալով Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ Իրանի «Կենտրոնական» նահանգ կատարած այցին, գրում է. «Նախագահ Ահմադինեժադը ուսանողների հետ ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է, թե ներկա իրավիճակում, երբ մենք միջուկային ու միջազգային խնդիրները հարթելու ուղղությամբ համագործակցում ենք «5+1» խմբի հետ, կարելի է առաջարկել, որ ստեղծվի «6+1» խումբը, որում ներառված կլինի Իրանը»։
Թերթի մատուցմամբ՝ Ահմադինեժադը հայտարարել է. «Իրանը ոչ մի գնով չի նահանջելու ուրանը 20% հարստացնելու և նոր ատոմակայաններ կառուցելու՝ իր ժողովրդի իրավունքներից, և ավելի լավ կլինի, որ այդ ուղղությամբ Արևմուտքը համագործակցի Իրանի հետ: Մեր ներքին սպառման կարիքները հոգալու նպատակով անհրաժեշտ է երկրում կառուցել 20 ատոմակայան: Հետևաբար, Իրանի Իսլամական Հանրապետությունը արևմտյան երկրներին ատոմակայանները կառուցելու համար համագործակցության ձեռք է մեկնում։ Բայց եթե նրանք այս անգամ էլ չհամաձայնեն, մոտ ապագայում իրանցի երիտասարդները իրենք են կառուցելու այդ ատոմակայանները»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը