Thursday, November 11, 2010

Անգլիական BP-ն հրաժարվում է համագործակցել իրանական ընկերության հետ

Անգլիական British Petroleum նավթային ընկերությունը հայտարարել է, որ Իրանի դեմ ԵՄ սահմանած տնտեսական շրջափակումներն ապահովելու նպատակով հրաժարվում է համագործակցել «Իրանի ազգային նավթարդյունաբերական» ընկերության հետ: BP ընկերությունը 2003 թ.-ից իրանական ընկերության հետ համագործակցում է Հյուսիսային ծովում գտնվող RAM գազային հանքը շահագործման հանձնելու նախագծում, որում իրանական ու անգլիական ընկերությունները հավասար բաժնետեր են: Անգլիական ընկերությունը նաեւ հայտարարել է, թե ժամանակավորապես է հրաժարվում համագործակցել իրանական կողմի հետ, մինչեւ որ անգլիական իշխանություններից ճշտեն իրանական ընկերության հետ համագործակցելու սահմանները:
RAM գազային հանքը գտնվում է Հյուսիսային ծովում` Անգլիայի հյուսիսարեւելյան սահմանից 390 կմ հեռավորությամբ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը