Նորվեգիայի արդարադատության նախարար Կնոտ Սթորբերգետը երեկ՝ նոյեմբերի 10 –ին, բողոքել է «Նորվեգիայում Իրանի քայքայիչ» գործունեությունից: Նախարարն Իրանին մեղադրել է Նորվեգիայում ծայրահեղ հոգեւորականների միջոցով ատելություն եւ խռովություն սերմանելու մեջ:
Սթորբերգետը նորվեգիայի պաշտոնական հեռուստաալիքում ունեցած իր ելույթի ընթացքում ասել է. «Այսուհետ Նորվեգիա մուտք գործելն արգելվելու է Իրանից եկող այն հոգեւորականների համար, ովքեր կփորձեն մեր երկրում մահմեդականներին ահաբեկչական գործողությունների դրդել:»
Օսլոյում իրանի դեսպանատունը, հերքելով այդ մեղադրանքները, իր հրապարակած հայտարարության մեջ ասել է. «Այդ մեղադրանքները նպատակ ունեն այլակերպելու Նորվեգիայում Իրանի դեսպանատան միջոցով կատարված աշխատանքները»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment