Thursday, November 11, 2010

«Իրանը պետք է վերանայի Ռուսաստանի հետ հարաբերությունները»

Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մեհդի Սանային, երեկ մեկնաբանելով ԱՄՆ-ՌԴ վերջին շրջանի ջերմացած հարաբերությունները, ասել է. «ԱՄՆ-ՌԴ բարելավված հարաբերությունները պայմանավորված են ԱՄՆ-ում վերջերս փոփոխված ներքաղաքական իրավիճակով: Բարաք Օբամայի պաշտոնավարումից ի վեր ԱՄՆ-ի դիրքորոշումը ՌԴ հանդեպ փոփոխություն կրեց: Ամերիկյան ներքաղաքական զարգացումներն ու միջազգային հանգամանքների գլոբալ փոփոխությունները լուրջ ազդեցություն են թողել ՌԴ քաղաքական ու ռազմավարական որոշումների վրա»: Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ «հաշվի առնելով համաշխարհային արդի իրավիճակը՝ Իրանի համար օրակարգային է դառնում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայումը: Մենք պետք է լրջորեն զբաղվենք այն հնարավոր սցենարներով, որոնք կարող ենք դիմակայել ապագայում: «Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր ձևաչափ պետք է սահմանենք: Իհարկե, հնարավոր է ավելի լուրջ որոշումներ կայացնել, որն արդեն ի հայտ է եկել Իրան-Վրաստան նոր հարաբերությունների դեպքում»,- ասել է Իրանի խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյան:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը