Այդպես է գրում իրանական «Թեհրան Էմրուզ» օրաթերթը
«Ութ տասնամյակ է անցել Թուրքիայի աշխարհիկ հանրապետության հիմնադրումից, որի հետ թե՛ Արեւմուտքը եւ թե՛ Իսրայելն էին հույսեր կապել: Բայց 2003-2004 թթ. Թուրքիայում կատարված փոփոխությունները, որի արդյունքում իսլամականները գործի գլուխ անցան, հուսալքեցին շատ-շատերին:
Այն Թուրքիան, որը, ըստ Դավիթ Բեն Գուրիոնի, պիտի տարածաշրջանում արաբական երկրների «սանձողը» լիներ, այսօր ԱՄՆ-ի ու Իսրայելի «սանձողն» է տարածաշրջանում: Այս իրավիճակում, երբ Իրանի ավանդական դաշնակիցներ համարվող Ռուսաստանը, Չինաստանն ու Հնդկաստանը Իրանի ատոմային ծրագրի հարցում անցել են արեւմտյան ճամբարի կողմը, Թուրքիայի իսլամական իշխանությունը լրջորեն պաշտպանում է Իրանի խաղաղասիրական ատոմային աշխատանքները:»
Թերթը վերջում հետեւյալ հարցադրումն է կատարում. «Իրանի հետ Թուրքիայի դաշնակցությունը մինչեւ ո՞ւր է լինելու: Արդյոք Թուրքիան իր երկարատեւ ծրագրերում մտադի՞ր է Իրանի խաղաքարտի միջոցով մուտք գործել ԵՄ, թե՞ ցանկանում է Իրանի հետ մեկտեղ ստեղծել տարածաշրջանային ռազմավարական հզոր դաշնակցություն:»
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment