Wednesday, October 06, 2010

Ահա եւ վե՞րջ...

Իմ պաշտելի Արթուր Մեսչեանի «Ահա եւ վերջ» երգը շատ շատ եմ հավանում: Իսկ այդ տեսագրութեամ մեջ, երգի աւարտին, երբ Արթուրը երգում է «Հայկը պարտւեց ոսոխ Բելին», մի կին դահլիճից բացականչում ու պատասխանում է «ո՛չ»: Երգի աւարտին, Արթուրին շատ է դուր գալիս այդ համարձակ կնոչ պատասխանը, բայց ցաւալին այն է, որ դահլիճում ներկաներից միայն մէկը համարձակւեց պատասխանել ու Ո՛Չ ասել Արթուրի խորիմաստ մտքերին, մի կերպ ասած նա խօսեց Արթուրի ու նրա նման մտաւորականների սրտից:
Բայց հետաքրքիր է, այդ թւով ժողովուրդ, որը ներկայ էր համերգին, կարծես թէ ընդունել ու համոզւել է թէ իրօք Հայկը պարտւել է ոսոխ Բելին, եւ մէկ ուրիշը անգամ չի համարձակւում հակառակն ապացուցել:
Արդեօ՞ք Հայկը պարտւել է ոսոխ Բելին:
Այդ հարցի պատասխանը կարելի է գտնել մեր հասարակութեան մեջ:


1 Պատգամ:

Unknown said...

էս երգը շատ եմ սիրում:

Այս հարցին կարելի է պատասխանել և՛ այո, և՛ ոչ: Այո՛, որովհետև ունենք անկախ երկիր: ԵՎ ո՛չ, հենց նույն երկրի և հասարակության թերությունների պատճառով:

Իդեպ, կարող եք նայել Մեսչյանի հարցազրույցը, որում խոսվում է նաև այս երգի մասին

http://www.youtube.com/results?search_query=Meschian+Harcazruyc

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը