Թուրքիայի վարչապետ՝ Ռաջաբ Թայիբ Էրդողանը յայտարարել է, որ հնարաւոր է չմասնակցի Իրանում կայանալիք G-15 երկրների արտգործ նախարարների խորհրդաժողովին, որը կայանալու է կիրակի եւ երկուշաբթի՝ Մայիսի 16-17 -ին Թեհրանում: Նախատեսւած էր, որ Էրդողանը, Բրազիլիայի նախագահ Լոլա Դա Սիլւայի հետ միասին Թեհրանում բանակցեն, Իրանի ատոմական խնդրի շուրջ եւ փորձել ուրանի հարստացման համար նոր ելքեր գտնել:
Իրանը մտադիր էր որ իր հարստացւած ուրաը Թուրքիա փոխադրելով իր վրայից փարատել կասկածանքները: Ճիշտ է, որ իրանի կառավարութեան այդ ծրագիրը մեծ բողոքների ալիք էր առաջացրել երկրում, բայց իրանի կառավարութիւնը փորձում է ամեն միջոցով, մի ելք գտնել իր հարստացրած ուրանի պահպանման եւ անվտանգութեան համար: Ըստ նրանց, Թուրքիան կարող է լաւ թեկնածու լինել, Իրանի հարստացւած ուրանը պահպանելու համար: Այդ իսկ պատճառով, Իրանի կառավարութիւնը անգամ Թուրքիային առիթ ընդձեռնեց որ իրանի գազի 50% -ը միայնակ վառառել միջազգային շուկայում: Կա ինքին խիստ բողոք առաջացրեց եւ բազմաթիւ վերլուծաբաններ այդ գործարքը որակեցին որպէս Իրանի տուրքը Թուրքիային:
Բայց ճիշտ այս օրերին, երբ մօտենում է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից հրապարակւող նոր սահմանափակումների փաթեթը իրանի համար եւ իրանը կարիք ունի շուտափոյթ կերպով լուծել առկախ մնացած ուրանի հարցը, Թուրքիան յայտարարում է, որ չի մասնակցելու Թեհրանի խորհրդաժողովին, պատճառաբանելով, որ Իրանի ոչ մի դրական քայլ չի կատարել այդ ուղղութեամբ:
Այս բոլորին զուգահեռ, վերջին օրերին մի այլ նորութիւն էլ յայտնւեց լուրերում եւ դա այն էր, որ Ռուսաստանը պատրաստւում է Թուրքիայի համար կառուցել, թուրքերի առաջին ատոմակայանը: Այդ լուրը նաեւ առիթ է տալիս մտածելու թէ արդեօք թուրքերի նոր սկսած խաղում դեր ունի նաեւ ռուսաստանը, թէ միայն արեւմուտքի ճնշումների հետեւանքով է որ թուրքերը նոր պար են սկսել պարել:
Պիտի սպսել, դա շուտով պարզ կդառնայ:
0 Պատգամ:
Post a Comment