«ես իմ ծնողներին կը ծախեմ, յանուն դաշնակցութեան», «իմ կնոջն ու զաւակներին կը ծախեմ յանուն դաշնակցութեան», «եթէ իմ երեխան անգամ հակառակւի իմ գաղափարի հետ, նրան կը սպանեմ», «եթէ կուսակցութիւնը իր շարքային մի աղջկայ ասի, որ նա իր կուսութիւնը պիտի տայ յանուն կուսակցութեան, այդ աղջիկը առանց մտածելու պիտի կատարի դա», «ես նախ դաշնակցական եմ, յետոյ հայ», «դաշնակցութիւնը իմ համար սրբութիւն է, իմ մօտ դրա դեմ ոչ մի խօսք չասես», «ես դաշնակցութեան ճիշտ եւ սխալ բոլոր արարքները հաստատում եմ», «եթէ ասածներս ֆաշիստական է թւում, այո ես ֆաշիստ եմ», «արի ասպարեզ տեսնեն ո՞վ է ուժեղը, մենք կ՛ոչնչացնենք բոլոր հակառակորդներին», եւ .... :
Այս բոլորը, որը նշեցի այստեղ, իմ ունեցած ընկերական զրոյցն էր մի շարքային դաշնակցական կուսակցականի հետ, որը վերջում վերածւեց «ընկերական» վիճաբանութեան:
Ես լաւածանօթ եմ նմանօրինակ մտածելակերպին եւ այն 10 տարիները, որը շարքային դաշնակցական էի, պայքարել եմ նման մտածողների ու մտածելակերպի դեմ: Ցաւալի է, որ այսօրւայ երիտասարդ շարքայինների մօտ զարգանում է նման մտածելակերպը եւ նրանք փորձում են քաղաքական կուսակցութիւնն ու նրա դաւանած գաղափարախօսութիւնը վերածեն մի կրօնի ու կուրօրէն պաշտեն դրան:
Հետաքրքիր է, որ այդ մտածելակերպին յարող ընկերներս, իրենք իրենց անւանում են ընդյատակեայ բարեփոխողներ, որոնք ըստ իրենց, ժամանակին փորձել են բարեփոխել իրանում գործող կուսակցութեան գործելաոճը: Նրանք ինձ մեղադրում են, որ ժամանակին աշխատելով կուսակցութեան օրգան համարւող օրաթերթում, հակադրւել եմ իրենց եւ չեմ քայլել բարեփոխումների ճամբով: Նրանք ինձ մեղադրում են, որ ժամանակին պաշտպանել եմ Ալիք օրաթերթի տնօրէն Վարուժ Յովհաննեսեանին, որը նաեւ նախագահում էր կուսակցութեան կենտրոնական կոմիտէն: Այո ես պաշտպանում էի Վարուժ Յովհաննեսեանին, որովհետեւ տեսնում էի, որ այդ ինքնակոչ «բարեփոխիչները» սխալ թիրախ են որոշել իրենց համար: Ես ասում էի, որ անգամ եթէ ձեզ յաջողւի փոխել Վարուժին, դուք ձեր նպատակին չէք հասնի, որովհետեւ մեր նպատակը ոչ թէ Վարուժին փոխել է, այլ այն սխալ մօտեցումները, որը դժբախտաբար այսօր հէնց մեր «բարեփոխիչները» կուրօրէն շեփորում են: Մենք ոչ թէ պիտի փոխէինք Վարուժ Յովաննեսեանին այլ օրինակ այն մտածելակերպը, որը փորձում էր կուսակցութիւնը դարձնել իրենց անհատական ակումբին: Օրինակ յիշում եմ երբ մեր շրջանի կուսակցական շրջանային ժողովն էր, մենք՝ ժողովականներս, մի շատ կարեւոր որոշում հաստատեցինք, բայց ժողովի աւարտին, ժողովում ներկայ բիւրոյի ներկայացուցիչի անձնական որոշումով, ժողովը պարտադրաբար փոխեց իր իսկ հաստատած որոշումը: Կամ երբ ընտրւում էր շրջանի կենտրոնական կոմիտէն, ժողովում ներկայ բիւրոյի ներկայացուցիչը փորձում էր ընտրել տար այն անհատներին, որոնց հետ համաձայն էր ինքը: Իմ բոլոր խօսքը դա էր, որ մենք եթէ պիտի բարեփոխութիւն իրականացնենք, պիտի պայքարենք նմանօրինակ երեւոյթների դեմ այլ ոչ միայն մի անհատի դեմ, որի բացակայութեամբ անգամ ոչ մի խնդիր չեր լուծւելու:
Բայց դժբախտաբար այսօր մեր շարքայինների մօտ բացակայում է քննադատական մօտեցումները եւ զարգանում է միայն մերժողականութիւնը: Նրանք փոձում են կուսակցութիւնը վերածել մի կրօնի եւ ով այդ կրօնի դեմ խօսք անգամ ասի պիտի մերժւի: Կարելի է, որ մի կուսակցութեան համար հաւատարիմ շարքայիններ ունենալը միշտ էլ ցանկալի է եղել, բայց սկզբում նշւած խօսքերը արդէն հաւատարիմ շարքային անհատների խօսքեր չեն, այլ դրանք այն անհատների խօսքերն են, ովքեր փորձում են կուսակցութիւնը վերածելով կրօնի, բոլորին պարտադրեն իրենց ցանկութիւնները: Սա մտահոգիչ երեւոյթ է, որն այսօրւայ կուսակցական ղեկավարութիւնը պիտի մտահոգւի դրա համար:
Ես շատ ուրախ ու հպարտ եմ, որ այսօր, անգամ երբ հեռացւած եմ դաշնակցութեան շարքերից, դեռ իմ մէջ պահպանում եմ այն վեհ նպատակներն ու արժէքները, որը դրանց իրականացման համար ժամանակին անդամագրւեցի Հ.Յ.Դ. շարքերին, բայց այդ նպատակները իրագործելու համար, երբեք դաշնակցութիւնը չեղաւ, եւ չի կարող լինել միակ ճամբան ու միջոցը:

3 Պատգամ:
Նման մտածելակերպը որ նշեցիք ես որպես մեր համայնքի ոչ-դաշնակցական խավերի խուսափելու հիմնական պատճառն եմ տեսնոամ դաշնակցութիւնից որը դժբախտաբար իր հերթին անտարբերութիւն և հիասթափութիւն է ստեղծում հանդեպ ազգային հարցերին:
Այնպես, որ մեր երիտասարտութեան մի մեծ մասը «դաշնակցական» է համարում ազգային բոլոր աշխատանքները և մերժում այդ բոլորը մէկ տեղ:
Իսկ ինձ համար հարց է առաջանում արդյօք նման մտածելակերպը հետապնդվում դաշնակցութեան ղեկավարների կողմից թէ դրանք ձագում է շարքային կուսակցականների տգիտութիւնից:
Արդյօք դաշնակցութեան համար կարևոր է համարվում էլիտար շարքայիններ ունենալը թէ ղեկավարներին հարկավոր է ընդամենը «հաստատող» և չմտածող մի ամբոխ:
Վստահ եմ որ կուսակցական աշխատանքի փորձառութիւն ունեցող անձի համար այս հարցե ավելի պարզ կլինի:
Նմանօրինակ պարագաներ սկսած են աւելի եւս երեւան ելլել եւ տպագրութեան անցնիլ: Այսօրուայ երիտասարդութեան պարագան այն չէ ինչպէս որ էր 10 տարի առաջ: Երիտասարդութիւնը այսօր շատ աւելի ազատութիւն եւ շատ աւելի կարելիութիւններ, ընտրութիւններ եւ միջոցներ ունի քան անցեալին: Եւ այս մենատիրութեան հարցերը ու պարագաները աւելի կը մղեն որ կարող երիտասարդները հեռանան հայկական ոչ միայն կուսակցութիւններէն, այլ նաեւ ազգային այլ կազմակերպութիւններէ/միութիւններէն եւ նոյնիսկ եկեղեցիէն որ նոյն գործելաձեւը կը կիրարկէն: Եւ ցաւալին այն է որ ընդհանրապէս կարող, ուսեալ եւ մտաւորական խաւն է որ կամաց կամաց կը հեռանայ:
Այսօրուայ գործելաձեւը տարբեր է անցեալէն, ինչ որ պէտք է հրահրէ ղեկաւարները ու առաջնորդները որ բարեփոխէն իրենց աշխատանքի կերպը:
բարի լույս
արթին ջան սա մի շարք երեւուեթների հետեւանքն է
իմ կարձիքով սա հիմնականում երկու հիմնական երեւուեթից է գալիս
1ազգային բնութագիր
2կուսակցական բնութ եւ իրավիճակ
մենք հայերս հիմնականում բարոեական եւ զգացմունքային ազգ ենք մեր ուղեղ մեր սրտում է եւ հիմնականում առաջնուրդվում ենք մեր զգացմունքներով եւ դրա համար միշտ պիտի ունենանք ինչվոր պաշտանմունքի առարկա
կամ գաղապար
դրան ավելացրու պետականության բացակաեում
եւ այն որ այդ իրավիճակում եւ եկեղեցու պաստացի անգործութեան մեջ 1920 ից ազգային իշխանություն պաստացի ստանձնել է կուսակցությն
իսկ կուսակցությն ի սկսզբանե կեանքի է կոչվել վէհ գաղափարների հիման վրա
լավ հետո մնացորդ կ շարունակեմ
լավ եղիր
Post a Comment