«Վիկտոր Լիդիօ Խարա Մարտինեզ»-ը ծնւել է 1923 -ի Սեպտեմբերի 28-ին Չիլիում, մի բազմազաւակ, ախկատ ընտանիքում: Նրա հայրը գինեմոլ էր եւ ի վերջոյ լքեց իր ընտանիքը: Խարայի մայրը որպէս հասարակ երգչուհի մեծ դեր ուներ Վիկտորի կեանքում: Նրա մայրը իր արու զաւակին քաջալերում էր դառնալ արհեստավարժ երաժիշտ: Իր մօր մահւանից յետոյ Խարան մեկնեց մի կրօնական դպրոց, բայց երկու տարի անց լքելով դպրոցը մեկնեց զին ծառայութեան: Ծառայութիւնը աւարտելուց յետոյ նա ուսանեց երաժշտական ֆակուլտետում եւ ի վերջոյ դարձաւ երաժշտագէտ: 1969-ին Ձախ թեքումով կուսակցութիւնները երկրի նախագահական ընտրութիւնների համար առաջադրեցին Սալւադոր Ալենդէին: Այդ օրերին Խարան միացաւ Ալենդէի ճամբարին եւ երկրով մէկ, նրա օգտին համերգներ ունեցաւ: Բայց Ալենդէի կառավարութիւնը երկրար չտեւեց, եւ 1973 -ի Սեպ. -ի 11 -ին բանակի հրամանատար Փինոշէն ԱՄՆ-ի օգնութեամբ յեղաշրջում կատարեց եւ այդ ընթացքում զոհւեց Ալենդէն ու նրա հաւատարիմ ընկերները: Նոյն օրը յեղաշրջողները ձերբակալեցին Ալենդէի աւելի քան 5000 կողմնակիցներին, եւ այդ թւում էր նաեւ Վիկտոր Խարան: Ձերբակալւածներին փոխադրեցին Սանտիակոյի "Estado de Chile" մարզահամալիր, ուր եւ երկար չարչարւեցին բոլորը: Վկայութիւնների համաձայն, զինւորները շատ խիստ ծեծի էին ենթարկել Խարային, որի պատճառով կոտրւել էին նրա ձեռքի ու վոտքի ամբողջ ոսկորները: Նաեւ մի վկայութիւն կայ, որի համաձայն զինւորները կացնով մարմնից անջատել են Խարայի ձեռքերը ու հեգնանքով ասել «թէ տեսնենք հիմա ինչպէս գիտար կնւագի»: Ներկաների ասութեամբ, այդ ընթացքին Խարան սկսել է երգել "Vencermos" (մենք կը յաղթենք) երգը եւ ամբողջ մարզահամալիրը ձայնակցել է իր հետ: Այդ դեպքից յետոյ զինւորները Խարային իրենց հետ տանելով գնդակահարում են: Ըստ վկաների,
Խարայի մարմնում աւելի քան 30 փամփուշտ է գտնւել:Սեպտեմբերի 16-ին Խարայի գնդակահարւած մարմինը յանձնւել է իր այրուն, որը անշուք կերպով հողին յանձնւեց: Բայց եւ այնպէս Խարան մոռացութեան չմատնւեց եւ 2003 -ին այն մարզահամալիրը, ուր բանդարկւած էին Խարան ու Ալենդէի կողմնակից այլ անհատները, վերանւանւեց Վիկտոր Խարայի անունով:
Յարգանք նրա յիշատակին:
+++++++++++++++++++++++ "Vencermos" (մենք կը յաղթենք) երգը կարելի է բեռնաւորել այստեղից:
Friday, December 11, 2009
Վիկտոր Խարա. Վերածնւող լեգենդը
Friday, December 11, 2009
Artin Arakelian
Նաեւ օրեր առաջ՝ դեկտեմբերի 6-ին աւելիքան 3000 հոգու ներկայութեամբ Խարայի մարմինը, 36 տարի մահւանից յետոյ, իր այրու՝ Ջուանա Թրների ներկայութեամբ իր ծննդավայրում մեծ շուքով հողին յանձնւեց:
0 Պատգամ:
Post a Comment