Monday, February 27, 2006

Հակահայկական ցոյցեր Իրանում

Երեկ փետ.25-ին Ղոմ քաղաքում եւ այսօր փետ.26-ին Թաւրիզի հայոց առաջնորդարանի առջեւ տեղի ունեցաւ իրանի ազերի անջատողականների հակահայկական ցոյցերը ի բողոք Խուջալոյի այսպէս ասած «ջարդին»: Այդ երկու բողոքների ընթացքում ձերբակալւել են աւելի քան 50 ցուցարար որոնց մէջ նշմարւելի են հոգեւորականներ հոջաթոլիսլամ Ազիմի եւ Զողին:
Իրանի անվտանգութեան ուժերը ցոյցերի ասկսելու իսկ պահին արծունքաբեր գազերով ցրել են ցուցարարների շարքերը:
Սա եւս փաստում է այն որ երբ հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման ընթացքում ոչ մի բողոք իրանահայութեան կողմից տեղի չի ունեցել այդ ընթացքը կը շարունակւի այլ ուրիշ վայրերում: Այս ընթացքին մենք՝ իրանահայերս պիտի զգուշութեամբ մօտենանք նմանօրինակ երեւոյթներին եւ քաւութեան նոխազ չդառնալ որովհետեւ գիտենք որ ԱՄՆ-ը իրանի դէմ ուղղւած իր պայքարում օգտագործում է նաեւ նմանօրինակ միջցեղային բախումները:
Արդեօ՞ք մեր ազգային իշխանութիւնները այս անգամ խելացիօրէն կը մօտենան այս հարցին թէ .................
-----------------------------------------
Սիրելի բարեկամներ եթէ չեք կարող կարդալ ԱԼԻՔ օրաթերթին արած իմ յղումները, այցելեք ԱԼԻՔ օրաթերթի կայքը, այն տեղ կը տեսնեք Armenian Font, դա download արեք եւ ձեր համակարգիչի մէջ install անելով այլեւս դժւարութիւն չեք ունենայ:

2 Պատգամ:

Երեվանից Երեվան said...

սիրելի արթին
եթէ հիշես մենք մի քանի տարի առաջ խոսում եինք դրա մասին որ պիտի հայց ներկաեանա մասղատցի թուրքերի կոտորման խուջալում ցավոք մենք միշդ խաղում ենք մեր քետնում մեր սխալը դա է որ գնդագը պիտի քցենք թշնամու դաշտ ու անցնենք գրոհի

Anonymous said...

Great site loved it alot, will come back and visit again.
»

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը