Wednesday, August 10, 2011

Իրանի առաջնորդն այլևս 100%-ով չի հովանավորում Ահմադինեժադին. Հոջաթոլիսլամ Շոջունի


Իրանի «Պայքարող հոգևորականների հասարակություն» կազմակերպության հայտնի անդամ Հոջաթոլիսլամ Շոջունին, իրանական Khabar օրաթերթի հետ ունեցած ծավալուն հարցազրույցի ընթացքում անդրադառնալով այաթոլլահ Խամենեիի և նախագահ Ահմադինեժադի հարաբերություններին, հայտարարել է. «Ահմադինեժադի գործունեությունը հարցականի տակ է, նա իր 11-օրյա բացակայության համար ոչ մի բացատրություն չի ներկայացնում և փորձում է մեզ առաջնորդական դասեր տալ: Երբ Ահմադինեժադը 11 օրով խռովել ու փակվել էր տանը, ոչ միայն Իրանի հասարակության մեջ նրա հովանավորների թիվը նվազեց, այլ նաև Լիբանանում նրա լուսանկարները իջեցվեցին:
Այսօր արդեն այաթոլլահ Խամենեիին 100%-ով չի հովանավորում Ահմադինեժադին ու նրա մի շարք արարքներից խիստ վրդովված է»։
«Պայքարող հոգևորականների հասարակություն» կազմակերպության անդամը անդրադարձել է նաև հասարակական ու քաղաքական այլ հարցերի։ «Ես խորհրդարանական այս ձևը իսլամական երկրի համար չեմ հավանում ու վստահ չեմ, որ եթե փրկիչը վերադառնա, գոհ կլինի խորհրդարանական այս կարգերից: Իմամ Խոմեյնին էլ դիկտատոր անվանվելուց խուսափելու համար էր, որ ընդունեց խորհրդարանական կարգերը: Ես նաև համոզված եմ, որ, ինչպես Ռեզա շահը զոռով չադրաները կանանց գլխից վերցրեց, մենք էլ զոռով պիտի այդ չադրան դնենք կանանց գլխին»,- հավելել է Հոջաթոլիսլամ Շոջունին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը