Tuesday, May 03, 2011

Իրանը մտադիր է իր նավթը վաճառել սիրիական լիրայով

Սիրիական Al Watan օրաթերթը, վկայակոչելով հավաստի աղբյուրներին, հաղորդում է, որ Իրանը մտադիր է իր նավթը վաճառել սիրիական լիրայով: Թերթի փոխանցմամբ, այդ քայլը կբարձրացնի սիրիական լիրայի մրցունակությունը:

Հավաստի աղբյուրներն Al Watan-ին հայտնել են, որ այդ քայլն ավելի շուտ պետք է արվեր, բայց վերջին շրջանում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները հետաձգել էին դրա իրագործումը:

Սիրիացի տնտեսագետ Զիադ Արբաշն օրաթերթին հայտնել է, որ իրանական կողմի մտադրությունն իրագործելու դեպքում սիրիական լիրան ավելի գործածական կդառնա հարևան երկրներում, ինչի արդյունքում նաև կզարգանա հարևան երկրների առևտուրը Սիրիայի հետ:

ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով Իրանը հնարավորություն չունի իր նավթը վաճառել դոլարով և նավթ արտադրող միակ երկիրն է, որ իր նավթը վաճառում է եվրոյով: Բայց վերջին շրջանում եվրոպական բանկերի կողմից սահմանված սահմանափակումների հետևանքով Իրանում շշուկներ տարածվեցին, թե, ամենայն հավանականությամբ, եվրոյին փոխարինելու է ԱՄԷ-ի դիրհամը, ռուսական ռուբլին կամ թուրքական լիրան: Բայց վերջին օրերին պարզ է դարձել, որ իրանական կողմը մտադիր է եվրոն փոխարինել սիրիական լիրայով:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը