Tuesday, April 12, 2011

Ինչո՞ւ է Ահմադինեժադը պաշտոնից հեռացրել իր խնամուն

Իրանական լրատվամիջոցներում օրեր առաջ մի լուր շրջանառվեց, որի համաձայն, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իր գրասենյակի ղեկավար Ռահիմ Մաշայիին հեռացրել է պաշտոնից և նրա փոխարեն նշանակել նախագահի խորհրդական Համիդ Բաղային:

Լրատվամիջոցները չէին անդրադարձել, թե նախագահը ինչ դրդապատճառներով է պաշտոնից հեռացրել իր ամենալուրջ հովանավորին, որը միևնույն ժամանակ նրա հետ խնամիական կապեր ունի:

Իրանի պահակազորին պատկանող Javan օրաթերթը փորձել է մեկնաբանություններ տալ այդ մասին: Ըստ Javan օրաթերթի՝ նախագահի թիմակիցները փորձում են նմանօրինակ պաշտոնանկություններով հասարակության մեջ ու նաև ընդդիմադիրների շրջանում պատրանք ստեղծել ու բարելավել իրենց վարկաբեկված կերպարը:

Իրանի պահպանողական շրջանակներում Ռահիմ Մաշայիի պաշտոնանկությունը լուրջ է ընդունվում, քանի որ Մաշային, ծանրաբեռնված աշխատանքից ազատվելով, կարողանալու է լիարժեքորեն զբաղվել Իրանի խորհրդարանական հաջորդ ընտրություններով, որտեղ Ահմադինեժադի թիմակիցները փորձելու են, ավելի քան 150 մանդատ ձեռք բերելով, խորհրդարանում մեծամասնություն ձևավորել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը