Monday, April 04, 2011

Իրանը Լուվրի հետ կապերը խզեց

Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ, Իրանի նախագահի խորհրդական և մշակութային ժառանգության ու զբոսաշրջության կազմակերպության ղեկավար Համիդ Բաղային հայտարարել է, որ Իրանը Լուվրի հետ կապերը խզում է:
Ըստ Բաղայիի` այդ որոշման պատճառը Լուվրի կողմից համաձայնագրերի խախտումն է: Նրա տեղեկացմամբ, Իրանի մշակութային ժառանգության ու ֆրանսիայի Լուվր թանգարանի միջև համաձայնագիր էր ստորագրվել, որի համաձայն` Ֆրանսիայում իրանական պատմական ու թանգարանային իրերի ցուցադրումից հետո Լուվրը պիտի նմանօրինակ ցուցահանդես կազմակերպեր Իրանում, որը հրաժարվել է անել: Իրանական կողմի փոխանցմամբ, Իրանն արդեն երկու ցուցահանդես է բացել Ֆրանսիայում, իսկ ֆրանսիական կողմը հրաժարվում է կատարել իր պարտավորությունները:
Այդ իսկ պատճառով, Իրանի մշակութային ժառանգության կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ Իրանը Լուվրի հետ կապերը խզում է:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը