Thursday, April 07, 2011

Բահրեյնի խորհրդարանը արձագանքեց Իրանի խորհրդարանի հրապարակած հայտարարությանը

Իրանական Asr Iran լրատվական կայքի փոխանցմամբ, Բահրեյնի խորհրդակցական խորհրդարանը (Սենատ), անդրադառնալով Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի հրապարակած հայտարարությանը, որով դատապարտվում էին Բահրեյնում արտաքին ուժերի ներկայությունն ու շիա հասարակության դեմ կիրառված բռնությունները, որակեց դա որպես միջամտություն Բահրեյնի ներքին գործերին, և Իրանի խորհրդարանին խորհուրդ տվեց չմիջամտել օտար երկրների ներքին գործերին:

Բահրեյնի խորհրդարանի հայտարարության մեջ նշված է. «Իրանի խորհրդարանի կողմից հրապարակված հայտարարությունը բացահայտ միջամտություն է Բահրեյնի ներքին գործերին, և այդ միջամտությունը դեմ է մեր երկրների պատմական ու միջազգային պայմանավորվածություններին: Իրանի խորհրդարանի հայտարարությունը բորբոքելու է կրոնական դավադրությունները Բահրեյնի հասարակության մեջ: Մենք այլ խորհրդարաններից էլ պահանջում ենք, որ հարգեն ցանկացած երկրի անկախությունն ու ինքնորոշման իրավունքը, և Իրանի խորհրդարանի հայտարարության նման հայտարարություններ չհրապարակեն»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը