Thursday, April 07, 2011

Իրանը ռմբակոծել է սահմանամերձ քրդաբնակ գյուղերը

Radio France Internationale գործակալության փոխանցմամբ, իրանի օդուժը ռմբակոծել է Իրան-Իրաք սահմանանում գտնվող քրդաբնակ գյուղերը:
Ականատեսները Radio France Internationale-ի փոխանցել են, որ իրանի պահակազորը վերջին երկու օրվա ընթացքում օդից ու ցամակից փորձել է ռմբակոծել քրդաբնակ մի քանի գյուղ:

Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», օրեր առաջ անհայտ անձինք հարձակվելով սահմանամերձ Մարիվան քաղաքի սահմանապահների հրամանատարության կենտրոնի վրա, պայթեցրել են շենքը որի արդյունքում 4 իրանցի սահմանապահներ են զոհվել: Իրանական կողմը հիշյալ գործողությունը վերագրում է քրդական աշխատավորական կուսակցության (PKK) իրանական մասնաճյուղի՝ PJAK զինյալ խմբակցությանը: Նաև պիտի նշել, որ ապրիլի 6-ին իրանական անվտանգության ծառայությունները արևմտյան շրջաններում հետախուզության արդյունքում, բացահայտել են մի խմբակցային տուն, որտեղ հայտնաբերվել են սալաֆիական մի քանի գործիչ ու մեծ քանակությամբ սալաֆիական գրականություն:

Իրաքի քրդստանում աշխատող քաղաքական գործիչ Ալի Քարիմին Radio France Internationale-ի հետ զրույցում, նշել է, որ վերջին օրերի ռմբակոծությունները ոչ մի կապ չունեն սահմանապահների սպանության հետ: Իրանական պահակազորը ամեն տարվա գարնանը, նմանօրինակ գործողությունների է դիմում քրդաբնակ գյուղերում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը