Tuesday, April 05, 2011

Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի հրապարակած հայտարարությունը արժեք չունի

Իրանական ISNA գործակալության փոխանցմամբ, ապրիլի 4-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նոր տարում իր առաջին մամլո ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի՝ վերջերս հրապարակված հայտարարությանը, որով Իրանին հորդորում էին զերծ մնալ տարածաշրջանի երկրների գործերին միջամտությունից, հայտարարել է. 

«Այդ հայտարարությունը մեզ համար արժեք չունի: Պարզ է, որ խորհրդի անդամները նմանօրինակ հայտարարություններ կատարում են ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ճնշման հետևանքով: Նրանք ժամանակ առ ժամանակ ԱՄՆ-ի ճնշումների հետևանքով հակադրվում են Իրանի հետ, բայց մենք միշտ էլ բարեկամության ձեռք ենք մեկնում նրանց: Արևմուտքը փորձում է նոր Մերձավոր Արևելք ստեղծել, որտեղ կայացած է Իսրայելը՝ առանց մրցակիցների ու ընդդիմադիրների: Դա նրանց չի հաջողվելու»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը