Friday, March 04, 2011

Սալեհի. Մուսավին և Քարուբին իրենց տներում են, և նրանց դեմ ոչ մի բռնություն չի իրականացվել

Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին, Euro News հեռուստաընկերության հետ ունեցած զրույցի ընթացքում անդրադառնալով Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդներ Միր Հուսեյն Մուսավիի ու Մեհդի Քարուբիի ձերբակալության մասին շրջանառվող լուրերին, հայտարարել է. «Հիշյալ անձինք այս պահին գտնվում են իրենց տներում, և նրանց դեմ ոչ մի բռնություն չի իրականացվել: Եթե դուք ասում եք, որ նրանք այս պահին իրենց տներում չեն, պետք է ասեմ, որ նրանք ազատ են ու, հնարավոր է, իրենց կամքով մի այլ վայրում են գտնվում»:

Սա՝ այն դեպքում, երբ Մուսավիի և Քարուբիի որդիները բազմիցս հայտարարել են, որ իրենց ծնողներից ոչ մի տեղեկություն չունեն, և Իրանի անվտանգության ծառայությունները նրանց տեղափոխել են Թեհրանի «Հեշմաթիե» բանտ:

Այն հարցին, թե ինչո՞ւ Իրանում լրագրողները ազատություն չունեն, ու սահմանափակումներ են կիրառվում նրանց դեմ, Սալեհին պատասխանել է. «Ո՛չ: Իրանում բոլորն էլ ազատ են, և մենք շատ ազատ մամուլ ունենք՝ Մերձավոր Արևելքի երկրների համեմատությամբ»:

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը