Friday, March 04, 2011

Էրդողան. Ես Իրանից ոչ մի գումար էլ չեմ ստացել

Իրանական Asr Iran լրատվական կայքի փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Էրդողանը դատի է տվել Բրիտանական The Daily Telegraph օրաթերթին` իր դեմ սուտ մեղադրնքներ հրապարակելու պատճառով:

Բրիտանական The Daily Telegraph օրաթերթը 2010-ի սեպտեմբերին հայտարարել էր, որ Էրդողանը Իրանի իշխանություններից, մոտ 25 միլիոն դոլար օգնություն է ստացել, առաջիկա ընտրություններում իր քարոզարշավների իրականացման համար: Բրիտանական թերթի բացահայտումների համաձայն, Էրդողանը այդ գումարը ստանալով, ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Իրանի դեմ հրապարակված 1929 բանաձևին դեմ է քվեարկել:

Մարտի 2-ին Լոնդոնում կայացած դատարանի նիստում Էրդողանի իրավապաշտպանը բրիտանական թերթին մեղադրեց Թուրքիայի վարչապետի ու նրա կուսակության վարկաբեկման գործում: Բրիտանական օրաթերթի իրավապաշտպանն էլ իր հերթի ցավ հայտնեց նման գրություն հրապարակվելու մասին, ու խոստացել է, որ թերթը փոխհատուցելու է Էրդողանի դեմ ուղղված սխալ տեղեկատվության համար:

Asr Iran-ի փոխանցմամբ, Էրդողանը Թուրքիայի մամուլում հայտնի է, մամուլին դատի տվող անձնավորություն: Տվյալների համաձայն, էրդողանը տասնյակ տպագիր մամուլի դեմ ուղղված բողոքներ ունի Թուրքիայի դատարաններում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը