Thursday, March 17, 2011

ԱՄՆ. Արաբական երկրները պետք է դաս առնեն Իրանի հեղափոխությունից

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Եգիպտոսի պետական «Նեղոս» հեռուստաընկերության հետ ունեցած հարցազրույցում, արաբական երկրների հեղափոխությունների ժամանակ Իրանի ցուցաբերած աջակցությունը խորամանկություն անվանելով, հայտարարել է. «Իրանը առհասարակ գտվում է պահակազորի վերահսկողության ներքո և այլևս վերածվում է զինվորականների համակարգի: 1979-ի Իրանի հեղափոխությունը գողացված հեղափոխություն էր, և Թունիսի ու Եգիպտոսի ժողովուրդները պետք է դաս առնեն այդ իրադարձությունից: Իրանի հեղափոխությունից հետո այդ երկրում մարդու իրավունքները ոտնահարվեցին, և դա այն չէ, ինչ ցանկանում են եգիպտացիները: Ժողովրդավարությունը պիտի դանդաղ ուսուցանվի, և ոչ ոք իրավունք չունի ասելու, թե բոլոր հարցերի պատասխանը գիտի ու միայն ինքը կարող է լավագույնս ղեկավարել երկիրը»:

Հիշեցնենք է, որ Իրանի առաջնորդը բազմիցս հայտարարել է, թե արաբական երկրներում ընթացող փոփոխությունները ազդված են Իրանի իսլամական հեղափոխությունից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը