Tuesday, March 15, 2011

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խիստ քննադատել է Իրանում մարդու իրավունքների ոտնահարումը

Reuters գործակալության հաղորդմամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը Ժնևում կայացած ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի ընթացքում խիստ քննադատել է Իրանում մարդու իրավունքների ոտնահարումը:

Պան Կի Մունը հայտարարել է. «Իրանում շատացել են մահապատիժները, անդամահատումներով պատիժները, ինքնագլուխ ձերբակալությունները, անարդար դատավարությունները և մարդու իրավունքների պաշտպանների, իրավաբանների ու լրագրողների դեմ ճնշումները: Իրանում լրագրողներն ու բլոգերները կամ ձերբակալվում են, կամ էլ նրանց արգելվում է շարունակել իրենց աշխատանքը»:

Գլխավոր քարտուղարը իր զեկույցում նաև Իրանի իշխանություններից պահանջել է թույլատրել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի դիտորդների այցը Իրան:

2005 թվից Իրանը թույլ չի տվել, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի դիտորդները այցելեն Իրան:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը