Monday, March 21, 2011

Բահրեյնը արտաքսել է Իրանի դեսպանատան հավատարմատարին

«Ազատություն» ռ/կ-ն հաղորդում է, որ Բահրեյնի իշխանությունները երկրից արտաքսել են Իրանի դեսպանատան հավատարմատարին: Մի դիվանագետ, որը բացահայտվել չի ցանկացել, հայտարարել է, որ դա կատարվել է Իրանի ու Բահրեյնի միջև առկա անհամաձայնությունների արդյունքում:

Այդ քայլին ի պատասխան, Իրանի իշխանություններն էլ Թեհրանից արտաքսել են բահրեյնցի մի դիվանագետի: Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Ռամին Մեհմանփառասթի ասելով, Բահրեյնի քայլերը անտրամաբանական են, ուստի ԱԳ նախարարություն է կանչվել Բահրեյնի դեսպանատան հավատարմատարը, և նրան է փոխանցվել բահրեյնցի դիվանագետի հեռացման հրամանը:

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Բահրեյնում Սաուդյան Արաբիայի զինուժի միջամտությունից հետո, ինչը Իրանի և Բահրեյնի իշխանությունների միջև նոր անհամաձայնությունների առիթ է դարձել, Իրանի և Բահրեյնի իշխանությունները իրենց դեսպաններին հետ են կանչել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը