Monday, March 07, 2011

Տարածաշրջանում նոր վիզային ռեժիմ է գործելու՝ «Շամգեն»-ը

Իրանական Aftab News լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի փոխնախագահի տեղակալ Ալի Աղամուհամադին հայտարարել է, որ Իրանի, Թուրքիայի, Իրաքի և Սիրիայի միջև նոր վիզային ռեժիմ է հաստատվել, որի միջոցով հիշյալ երկրների քաղաքացիները հնարավորություն կունենան ազատ երթևեկություն ունենալ այդ 4 երկրների սահմաններում:

Ըստ Աղամուհամադիի՝ «Շամգենի» ստեղծման առաջարկը ներկայացրել է Թուրքիայի վարչապես Էրդողանը, և Իրանը, Թուրքիան, Իրաքն ու Սիրիան նաև համաձայնության են եկել իրենց երկրների միջև ստեղծել ազատ առևտրի գոտիներ, որը կզարգացնի ապրանքաշրջանառությունը հիշյալ երկրների միջև:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը